Սելենա Գոմեսն ասում է, որ Բենի Բլանկոյի հետ վաղ ամուսնական կյանքը «երազի պես է թվում»
Սելենա Գոմեսը պատմել է, թե ինչպես է ամուսնական կյանքն անդրադարձել իր վրա: Նոյեմբերի 13-ին Apple Music-ին տված հարցազրույցում 33-ամյա երգչուհի-դերասանուհին ասել է, որ պրոդյուսեր Բենի Բլանկոյի հետ ամուսնության առաջին շաբաթները «պարզապես երազանք են եղել»՝ հավելելով, որ չնայած յուրաքանչյուր հարաբերություն ունի վերելքներ և վայրէջքներ, Բլանկոն «ամենագեղեցիկ մարդն» է, որի հետ ինքը կարող է ապրել: Զույգն ամուսնացել է սեպտեմբերի 27-ին՝ Սանտա Բարբարայում:
Ինչպես հաղորդում է People-ը, աղբյուրները հայտնում են, որ զույգն ունեցել է մտերմիկ, ուրախությամբ լի հարսանեկան երեկո՝ շրջապատված մտերիմ ընկերներով, որոնց թվում էին՝ Թեյլոր Սվիֆթը, Էդ Շիրանը և Գոմեսի «Only Murders in the Building»-ի գործընկերները՝ Մարտին Շորթը և Սթիվ Մարտինը: Հյուրերը տոնել են մինչև ուշ երեկո, իսկ ներքին աղբյուրները նորապսակներին նկարագրել են որպես «փայլող» և «ամբողջ գիշեր ժպտացող» զույգ:
Արարողությունից հետո Գոմեսը Instagram-ում կիսվել է իրենց ամուսնական կյանքի թեթև տեսարաններով՝ զույգի զվարճալի դեմքերից մինչև բասկետբոլ դիտելը և պիցցա ուտելը: Նա նաև հրապարակել է շրջանակված սև-սպիտակ հարսանեկան լուսանկարներ, որոնք այժմ տեղադրված են նրանց տանը։