Քիմ Քարդաշյանը հայտարարել է, որ Քանյե Ուեսթից ամուսնալուծությունից հետո ժամադրություններն այլևս գրավիչ չեն իր համար
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի շտապում կրկին ժամաֆրութնների գնալ, չմայած Քանյե Ուեսթի հետ բաժանումից անցել է գրեթե հինգ տարի։
«Քարդաշյանները» սերիալի վերջին դրվագում 45-ամյա ռեալիթի շոուի աստղը պատմել է, որ միայնակ լինելը դարձել է «հարմարավետ»՝ բացատրելով, որ իր տարածքը կամ առօրյա սովորությունները մեկ ուրիշի հետ կիսելու գաղափարը ժամանակի ընթացքում «ավելի ու ավելի քիչ գրավիչ է թվում»։
Ինչպես հաղորդում է Page Six-ը, Քարդաշյանը քննարկել է իր զգացմունքները «All’s Fair» սերիալի իր գործընկերուհի Սառա Փոլսոնի հետ անկեղծ զրույցի ժամանակ։ Դերասանուհին խրախուսել է Քիմին բացել իրեն սիրո համար՝ ասելով, որ հույս ունի, որ Քարդաշյանի կյանքի «մեծ սիրավեպը» դեռ հնարավորություն ունի ծաղկելու։
Քարդաշյանը, սակայն, խոստովանել է, որ դեռ պատրաստ չէ։ «Գիտեմ, որ Սառան կարծում է, որ ես պատ եմ կառուցել ինձ պաշտպանելու համար»,-ասել է նա,-«բայց նորմալ է կենտրոնանալ այն բանի վրա, ինչ ուզում եմ հիմա»։
Այնուամենայնիվ, SKIMS-ի հիմնադիրը, որն իրեն անվանում է «անհույս ռոմանտիկ», ասել է, որ ընդմիշտ չի փակում սիրո դուռը։ «Երբ ճիշտ մարդը գա, ես պատրաստ կլինեմ»,-հավելել է նա։