Հայաստանը 4 մասնակից ունի ցատկացանցի աշխարհի առաջնությունում
Իսպանիայի Պամպլոնա քաղաքում անցկացվում է ցատկացանցի աշխարհի առաջնությունը:
Հայաստանն ունի 4 մասնակից, հաղորդում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Պայքարի մեջ կլինեն Վանիկ Վարդանյանը, Գագիկ Մանուկյանը, Էրիկ Նիկողոսյանը եւ Ռաֆայել Համբարձումյանը։