Մահացել է խորհրդային հայտնի դերասան Վիկտոր Պրոսկուրինը
69 տարեկան հասակում մահացել է ռուս խորհրդային դերասան Վիկտոր Պրոսկուրինը։ Այս մասին Facebook-յան էջում հայտնել է նրա կինը՝ Իրինա Խոնդան։
«Չգիտեմ՝ ինչ ասել, քանի որ դեռ շոկի մեջ եմ։ Ամեն ինչ անսպասելի էր, ինչպես ցանկացած մահ։ Սիրում եմ քեզ։ Հարգում եմ քեզ։ Միշտ կհիշեմ քեզ։ Շնորհակալ եմ ամեն ինչի համար։ Քո Խոնդա»,- գրել է նա։
Նա մեծ հայտնիություն է ձեռք բերել «Մեծ դասամիջոց» ֆիլմում Գենադի Լյապիշեւի դերով։ Բացի դրանից՝ Պրոսկուրինը խաղացել է Էլդար Ռյազանովի «Դաժան սիրերգ» ֆիլմում, նկարահնավել «Բելոռուսական կայարան», «Շերլոկ Հոլմսի եւ բժիշկ Վաթսոնի արկածները» ժապավեններում եւ «Дальнобойщики» սերիալում։