Արտետա․ Այս պահին ամենակարեւոր մրցաշարը Լիգայի գավաթն է

0

Անգլիայի փոխչեմպիոն Լոնդոնի «Արսենալի» իսպանացի գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է Անգլիական լիգայի գավաթի խաղարկության կարեւորության մասին։ 1/8 եզրափակիչում «Արսենալը» կընդունի «Բրայթոնին»։

«Այս պահին ամենակարեւոր մրցաշարը Լիգայի գավաթն է, քանի որ առջեւում այդ խաղն է։ Մենք վաղուց չենք նվաճել այդ տիտղոսը։ Եթե ցանկանում ենք շտկել դրությունը, պետք է գիտակցել, որ ամեն ինչ սկսվում է «Բրայթոնի» դեմ խաղից։ Պետք է ցուցադրենք մեր ամենաբարձր մակարդակը»,- Արտետայի խոսքը մեջբերում է «Արսենալի» կայքը։

«Արսենալ» — «Բրայթոն» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 29-ին։

Leave A Reply

Your email address will not be published.