«Պարզապես երջանիկ»․ Անժելա Սարգսյանի հմայիչ լուսանկարը
Դերասանուհի Անժելա Սարգսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։
![](https://style.news.am/static/content/aastyle2019/IMG_9296.jpg)
Instagram-յան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում դերասանուհին վարդագույն բլուզ է կրում, որը բաց է ուսի հատվածում։ Անժելա Սարգսյանը պարզ սանրվածք է ընտրել ու բնական դիմահարդարում։ Կերպարն ամբողջացրել է նուրբ ականջօղը։ «Պարզապես երջանիկ»,- հրապարակումն այսպես է մեկնաբանել դերասանուհին։
Ավելի վաղ հրապարակված կադրերում Անժելա Սարգսյանը պատկերված էր գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Նա կարճ զգեստ էր ընտրել, սպիտակ վերնազգեստ։ ԱՄՆ-ում բնակվող դերասանուհին կերպարն ամբողջացրել էր արեւային ակնոցով։
![](https://style.news.am/static/content/aastyle2019/IMG_9147.jpg)