Մազափունջ, գրավիչ կերպար. Էվա Խաչատրյանի լուսանկարը
Դերասանուհի Էվա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին սեւ շապիկ է կրում։ Նա հավաքել է մազերն ու նախապատվություն տվել բնական շպարին։ Էվան լուսանկարը չի մեկնաբանել, սակայն հետեւորդները նրան հաճոյախոսություններ են արել. «Շատ սիրուն»։
Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված էր գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Էվան մուգ գույնի տաբատ էր կրում, բաց գույնի բաճկոն։ Էվան հավաքել էր մազերը, կերպարն ամբողջացրել արեւային ակնոցով։ Մեկնաբանությունների հատվածում դերասանուհին մի քանի հեշթեգ էր օգտագործել, այդ թվում «ճանապարհորդություն», «սարեր»։