Հոգեբանի օգնություն եւ առողջ ապրելակերպ. կինը պատմել է, թե ինչպես է նիհարել 37 կիլոգրամով
Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքից 34-ամյա Տանյա Ուայթը պատմել է, թե ինչպես է նիհարել 37 կիլոգրամով առողջ ապրելակերպի եւ հոգեբանի օգնությամբ:
Ինչպես պատմում է Stuff պարբերականը, Տանյան կշռել է 99,9 կգ 1,7 մ հասակով: Նա քաշ է հավաքել կյանքում տրավմատիկ իրադարձություններից հետեո: Նա բաժանվել է իր սիրելիից, ով նրան դավաճանել է ընկերուհու հետ: Դրանից հետո մահացել է Տանյայի պապիկը: Նա ստիպված է եղել փոխել բնակավայրն ու աշխատանքը:
Հարազատների խորհրդով Տանյան դիմել է հոգեբանի օգնությանը: Նա նաեւ սկսել է զբաղվել նիհարեցման ծրագրով, վազել եւ շատ քայլել:
9 ամսում նրան հաջողվել է հասնել 62 կգ քաշի:
«Քաշի պահպանման համար պետք է աշխատել ամեն օր: Կարանտինի ժամանակ ես մի քանի կգ եմ հավաքել, սակայն կարողացել եմ արագ ազատվել դրանից»,-ասել է նա: