«Ռեալի» նախկին խաղացող Դրենտեն հոսպիտալացվել է կաթվածի հետեւանքով
Մադրիդի «Ռեալի», հոլանդական «Ֆեյենորդի» եւ Նիդերլանդների հավաքականի նախկին խաղացող Ռոյսթոն Դրենտեն հոսպիտալացվել է ուղեղի կաթվածի հետեւանքով, հաղորդում է «Դե Ռեբելեն» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը։ 38-ամյա ֆուտբոլիստը հանդես է գալիս այս սիրողական թիմում, որտեղ ներկայացված են նախկին պրոֆեսիոնալ խաղացողներ։
Դրենտեի ընտանիքը խնդրել է հարգել մասնավոր կյանքը եւ հնարավորություն տալ հանգիստ միջավայրում անցնել վերականգնողական փուլը։
Դրենտեն «Ռեալի» կազմում դարձել է 2008թ․ Իսպանիայի չեմպիոն եւ սուպերգավաթակիր։