«Բարսելոնան» չի երկարաձգի պայմանագիրը Լեւանդովսկու հետ
Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» ղեկավարությունը որոշել է չերկարաձգել համագործակցությունը լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկու հետ, հաղորդում է Sport.es-ը։
37-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը կավարտվի հաջորդ տարվա ամռանը։ Լեւանդովսկու ծառայություններով հետաքրքված են ամերիկյան եւ սաուդյան ակումբներ։
Նա «Բարսելոնայում» է հանդես գալիս 2022 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում Լեւանդովսկին մասնակցել է 9 հանդիպման, խփել է 4 գոլ։
Transfermarkt-ը Լեւանդովսկու տրանսֆերային արժեքը գնահատում է 10 միլիոն եվրո։