«Բնություն». Լիլիթ Բաբասյանի լուսանկարը

0

Սննդաբան Լիլիթ Բաբասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերն արվել են գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Լիլիթը սեւ տոպ է կրում ու տաբատ։ Նա արձակել է մազերը, նախապատվություն տվել նուրբ շպարին։ «Նվիրել բարություն, նվիրել սեր. ահա, թե ինչն է ղեկավարում ինձ»,- հրապարակումը մակագրել է նա՝ օգտագործելով մի շարք հեշթեգեր, այդ թվում «բնություն», «Հայաստան», «մոտիվացիա»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Լիլիթը ջինսե տաբատ էր կրում եւ բաց գույնի տոպ։ Նա արձակել էր մազերը, ոճային պայուսակ ընտրել։ Երիտասարդ մայրիկը սպորտային կոշիկներ էր ընտրել, կերպարն ամբողջացրել նուրբ շպարով։ Մեկնաբանություններում Լիլիթը հրապարակել էր իր բանաստեղծությունը։

Leave A Reply

Your email address will not be published.