Սետիեն. Մեսին կմասնակցի «Մալյորկայի» դեմ խաղին

0

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետիենը հայտարարել է, որ թիմի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին լիարժեք ապաքինվել է և պատրաստ է խաղադաշտ դուրս գալ:

«Մեսին կմասնակցի «Մալյորկայի» դեմ խաղին: Մարզումներից մեկի ընթացքում նա ցավեր էր զգացել, սակայն այժմ ամեն ինչ կարգին է: Մենք որևէ կասկած չունենք նրա առողջության վերաբերյալ»,- Սետիենի խոսքը փոխանցում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ ազդրի շրջանում ցավերի պատճառով Լիոնել Մեսին հունիսի 3-6-ը մարզվում էր «Բարսելոնայի» ընդհանուր խմբից առանձին՝ անհատական ծրագրով:

Կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցված Իսպանիայի առաջնության վերսկսումից հետո իսպանացի Էնրիկե Սետիենի գլխավորած թիմը հունիսի 13-ին կհյուրընկալվի «Մալյորկային»։

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Մեսին մասնակցել է 22 հանդիպման, խփել 19 գոլ, կատարել 12 գոլային փոխանցում։

Leave A Reply

Your email address will not be published.