«Աշխարհի ամենագեղեցիկ աղջիկ» Թիլան Բլոնդոն ապշեցրել հանրությանը՝ Փարիզում կայացած Miu Miu-ի ցուցադրության ժամանակ  

0

24-ամյա ֆրանսիացի մոդել Թիլան Բլոնդոն, ում մանկության տարիներին տվել էին «աշխարհի ամենագեղեցիկ աղջիկ» մականունը, իր ոճային կերպարով գրավել է բոլորի ուշադրությունը Փարիզի նորաձևության շաբաթվա ընթացքում Miu Miu-ի ցուցադրության ժամանակ։

Palais d’Iena-ում կայացած ցուցադրության ժամանակ Թիլանն ընտրել էր շագանակագույն բրդյա կոստյում՝ այն լրացնելով սպիտակ վերնաշապիկով և բարձր շագանակագույն կոշիկներով։ Նրա մազերը հարդարված էին մեղմ ալիքներով, իսկ կերպարը լրացնում էր արևային ակնոցներով և արծաթե վզնոցով։

Ֆուտբոլիստ Պատրիկ Բլոնդոյի և հեռուստահաղորդավարուհի Վերոնիկ Լուբրիի դուստրը բազմաթիվ անգամ մեղադրվել է պլաստիկ վիրահատությունների մեջ, սակայն մոդելը կտրականապես հերքում է նման միջամտությունները։ Վերջերս նա Ինստագրամում խոստովանել է, որ հոգնել է իր արտաքինի մասին ատելության խոսքերից «Մարդիկ անընդհատ մեկնաբանում են իմ շուրթերը կամ դեմքը։ Բայց ես երբեք ոչինչ չեմ արել։ Պարզապես նայեք իմ մանկության լուսանկարներին՝ ոչինչ չի փոխվել։ Դիմահարդարումն ու շրթներկը վիրահատություն չեն։ Մարդիկ սիրում են համեմատել և հորինել, բայց ժամանակն է դադարեցնել»։

Բլոնդոն նորաձևության ոլորտի ուշադրության կենտրոնում հայտնվել է երեք տարեկանում, երբ Ժան-Պոլ Գոտիեի գործակալը նրան նկատել է Շանզ-Էլիզեում և հրավիրել քայլել ցուցադրության ժամանակ։ Ընդամենը 10 տարեկանում նա հայտնվել է Vogue Enfants-ի շապիկին՝ սկիզբ դնելով իր կարիերային։

Այսօր Թիլեյնը համագործակցում է խոշոր նորաձևության տների հետ, այդ թվում՝ Miu Miu-ի, Dolce & Gabbana-ի, L’Oréal Paris-ի, Versace-ի, Ralph Lauren-ի և Hugo Boss-ի։ Նա նաև մշակում է իր սեփական նախագծերը գեղեցկության և նորաձևության ոլորտներում։

Leave A Reply

Your email address will not be published.