«Լայպցիգը» փոխարինող է գտել Տիմո Վերներին
Գերմանական «Վերդերի» կիսապաշտպան Միլոտ Ռաշիցան կարող է մարզական կարիերան շարունակել «Լայպցիգում», տեղեկացնում է Bild Sport-ը:
«Լայպցիգում» 23-ամյա Ռաշիցային դիտարկում են որպես թիմի հարձակվող Տիմո Վերներին փոխարինող, որն առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի անգլիական «Լիվերպուլ»:
«Վերդերը» Միլոտ Ռաշիցայի դիմաց պահանջում է 15 միլիոն եվրո:
Ընթացիկ մրցաշրջանում Սլովակիայի ազգային հավաքականը ներկայացնող ֆուտբոլիստը Բունդեսլիգայում մասնակցել է 26 հանդիպման, խփել 9 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում: