Քիմ Քարդաշյանը բացահայտել է իր կազմվածքի գաղտնիքը. ամեն օր մեկուկես ժամ մարզանք
44-ամյա ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը բացահայտել է, որ ամեն օր մեկուկես ժամ նվիրում է մարզանքին՝ իր կազմվածքը պահպանելու համար: Vogue-ին տված հարցազրույցում նա պատմել է, որ իր մարզումները հիմնականում բաղկացած են ուժային մարզումներից:
«Ես սիրում եմ աշխատել քաշի հետ, ուստի շատ եմ զբաղվում ուժային մարզումներով: Մեջքիս խնդիրների պատճառով ստիպված էի մի փոքր հարմարվել ռեժիմիս, բայց պետք է մարզեմ ստորին հատվածս՝ ձևս պահպանելու համար», — բացատրել է Քիմը:
Քարդաշյանը նաև ներառում է պիլատես և կարդիո: «Եթե շաբաթը գոնե մեկ անգամ պիլատես չեմ անում, զգում եմ դա մեջքիս վրա: Ինձ անհրաժեշտ են ձգումներ», — խոստովանել է նա:
Աստղը խոստովանել է, որ առավոտյան մարզվում է և հաճախ լսում է Ջասթին Բիբերին մարզումների ժամանակ: Սակայն տաք յոգայի և պարի դասընթացները նրա համար չեն. «Ես փորձեցի դա մեկ անգամ և… քնեցի: Կարող եմ քնել ցանկացած վայրում, իսկ այնտեղ հենց այն վայրն է, որտեղ աչքերդ փակ պառկում ես»:

Քիմի համար ֆիթնեսը միայն իր մարմնի մասին չէ, այլև հոգեկան հավասարակշռության. «Ես սիրում եմ մարզվել, դա իմ թերապիան է», — հավելել է աստղը։

Հավաքածուն վաճառքի կհանվի սեպտեմբերի 26-ին։