Մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների 514 դեպք. Կա 15 մահ, որից 3-ը այլ հիվանդությունից
Հայաստանում հունիսի 3-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 515 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր առմամբ՝ հունիսի 3-ին հաստատվել է կորոնավիրուսի 10 524 դեպք:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 61650 (մեկ օրում արվել է 1733 թեստավորում)
Փաստացի այս պահին բուժվում է 6841 անձ (ավելացել է 473-ով)
Վերջին տվյալներով ապաքինվել է 3454 անձ, վերջին մեկ օրում 27-ը հոգի:
Ընդհանուր առմամբ, 170 պացիենտ մահացել է (ավելացել է 12-ով):
Նախորդ օրը արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 59 է: