Ֆրանսիայի «Մանկական Ձայնը» նախագծում Պատրիկ Ֆիորին «Դլե Յաման»-ը կատարել է հայազգի մասնակից Ալբերտի հետ՝ հուզելով ժյուրիի մյուս անդամներին
Երբ հայազգի մասնակից Ալբերտ Արմենակյանը բարձրացավ Ֆրանսիայի «Մանկական Ձայնը» նախագծի բեմ, նա ստիպեց ժյուրիի բոլոր 4 անդամներին պտտվել՝ «Դլե Յաման» երգի հուզիչ կատարմամբ: Նրանցից մեկին, սակայն, հատկապես հոգեհարազատ էր Ալբերտի կատարումը, որովհետև նրանք կիսում են նույն արմատներն ու ազգային հոգին: Խոսքն, իհարկե, Պատրիկ Ֆիորիի մասին է, որը սկզբում թեև աչքերը փակ, բայց չդիմացավ ու որոշեց դեմ առ դեմ վայելել հայկական դուդուկն ու հայ տղայի կատարումը: Այնուհետև, երբ տղայի ճակատագիրն արդեն որոշված էր նախագծում՝ բոլոր 4 ժյուրիի պտույտներով, Պատրիկն իր գործընկերների հետ բարձրանում է բեմ ու հենց այստեղ է կնքվում թողարկման ամենահուզիչ պահը:
Ալբերտի խնդրանքով աշխարհահռչակ երգիչը նրա հետ միասին կատարում է «Դլե Յամանը»:
Հայկական դուդուկ, հայկական հնչյուններ, հույզեր, որոնք չնայած ֆրանսիայում օտար լեզվին՝ հասան հանդիսատեսի ու ժյուրիի սրտերին: Արդյունքում՝ էմոցիաներ, որոնք պետք է տեսնել ու զգալ: Մանրամասները՝ տեսանյութում: