«Ռեալի» ֆուտբոլիստները հարգել են կորոնավիրուսից մահացածների հիշատակը
Մադրիդի «Ռեալը» շարունակում է պատրաստվել կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցված մրցաշրջանի վերսկսմանը։ Արքայական թիմի ֆուտբոլիստները մայիսի 27-ի մարզումից առաջ մեկ րոպե լռությամբ հարգել են կորոնավիրուսից մահացածների հիշատակը, հաղորդում է ակումբի թվիթերյան էջը։
Իսպանիայում մայիսի 27-ից հայտարարված է 10-օրյա սուգ՝ ի հիշատակ կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով մահացածների, որոնց թիվը հասել է 27 հազար 117-ի։ Զոհերի թվով Իսպանիան երրորդն է աշխարհում։