Տիմո Վերների հեթ-տրիկը նպաստեց «ՌԲ Լայպցիգի» հաղթանակին՝ 5։0
Գերմանիայի առաջնության 27-րդ տուրում «ՌԲ Լայպցիգը» հյուրընկալվեց «Մայնցին»։ Գերմանացի Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմն առավելության հասավ 5։0 հաշվով։
Հյուրերի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ գերմանացի հարձակվող Տիմո Վերները։
«ՌԲ Լայպցիգը» 54 միավորով բարձրացավ երրորդ տեղ եւ 3 միավոր է հետ երկրորդ տեղում ընթացող Դորտմունդի «Բորուսիայից»։ «Մայնցը» 15-րդն է՝ 27 միավոր։
Գերմանիայի առաջնություն, 27-րդ տուր
«Մայնց» — «ՌԲ Լայպցիգ»՝ 0։5 (տեսանյութ)
Տիմո Վերներ, 11, 48, 75, Յուսուֆ Պոուլսեն, 23, Մարսել Զաբիտցեր, 36