Մոսկվայում մահացել է ռուսական սերիալների աստղի 15-ամյա որդին

0

Մոսկվայում մայիսի 21-ի գիշերը մահացել է դերասանուհի Յուլյա Դրոբոտի որդին՝ Դանիլը։ 15-ամյա դեռահասը վնասվածքներ է ստացել պատշգամբից ընկնելու հետեւանքով, հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը։

Պարբերականի հաղորդմամբ՝ դեռահասարը եղբոր հետ հյուր է գնացել տատիկին։ Քնելուց առաջ նա եղբորն ասել է, որ գնում է պատշգամբ ծխելու եւ չի վերադաձել։ Երբ հարազատը դուրս է եկել պատշգամբ, մարմինը տեսել է գետնին։

Մահացած դեռահասն ապրում էր ծնողների ու կրստեր եղբոր հետ։ Նա ավարտում էր 9-րդ դասարանը, զբաղվում էր սուսերամարտով։ Ծրագրում էր գնալ ծնողների հետքերով եւ իր հետագա կյանքը կապել թատերական գործունեության հետ։ Տղայի մայրը, բացի դերասանական կարիերայից, դասավանդում է թատերական ինստիտուտում, հայրը՝ Ռոման Դրոբոտը, ռեժիսոր է Ստանիսլավսկի էլեկտրոթատրոնում։

Նրա հոգեկան վիճակի հետ կապված որոշ խնդիրներ են սկսվել գլխի վնասվածքից հետո։ Մարտին նա փողոցում պաշտպանել էր աղջկա, խուլիգանների հետ վեճի ընթացքում կոտրել էին նրա քիթը, եւ նա գլխուղեղի ցնցում էր ստացել։ Նա բարդ վիրահատության է ենթարկել, հիվանդանոցում շաբաթներ անցկացրել։  


Leave A Reply

Your email address will not be published.