Հայրը ղեկին է. Ալեքսիս Օհանյանը իր դուստրերին դրել է գնումների զամբյուղի մեջ ու ման տվել
42-ամյա Reddit-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը հուզիչ լուսանկար է տարածել, որտեղ նա իր դուստրերին՝ 2-ամյա Ադիրային և 7-ամյա Օլիմպիային, գնումների զամբյուղով պտտում է։ Լուսանկարը հրապարակվել է օգոստոսի 31-ին և անմիջապես փոթորկել է սոցիալական ցանցերը։
Սև մայկայով և շորտերով հագած Օհանյանը վստահորեն սայլակը մղում է կայանատեղիով, մինչ նրա աղջիկները վայելում են զբոսանքը։ Ամենափոքրը՝ Ադիրան, նստած է առջևում՝ կանաչ արևային ակնոցներով և վարդագույն մարզաշապիկով, մինչդեռ ավագը՝ Օլիմպիան, զամբյուղի մեջ է՝ սպիտակ մարզաշապիկով և ջինսե շորտերով։
«Մենք ավելի շատ ենք, և դա ավելի լավ է», — լուսանկարը մակագրել է Ալեքսիսը։