Նախքան շիկահեր լինելուն հրաժեշտ տալը Դալիթան կիսվել է իր ոճային կերպարով
Երգչուհի, դերասանուհի Դալիթան, որը տևական ժամանակ հանդես էր գալիս շիկահերի կերպարով, կարծես, որոշել է հրաժեշտ տալ բաց երանգի վարսերին։ Այս մասին երգչուհին ակնկարկել է ինստագրամյան էջի նոր հրապարակմամբ, որում կիսվել է մի քանի լուսանկարով։
Կադրերում երգչուհին ջինսե ուղիղ զգեստ է հագած, որը կենտրոնով միացվում է կայծակնաճարմանդով։ Նրա շեկ վարսերը ազատ արձակված են պարանոցին, իսկ կերպարն ավելի խորհրդավոր է դարձնում արևային ակնոցը։
«Ցտեսություն շիկահերի ժամանակաշրջան»,-անգլերենով մակագրել է երգչուհին։