ՈւԵՖԱ-ն մտադիր է ՉԼ-ի քառորդ եզրափակիչից դիմակայություններն անցկացնել մեկ խաղով
ՈւԵՖԱ-ն գործադիր կոմիտեի առաջիկա նիստում կհաստատի կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցված եվրագավաթային մրցաշարերի վերսկսման ժամկետն ու ձեւաչափի փոփոխությունը, հաղորդում է AS-ը։
Աշխատանքային խումբն առաջարկել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչից դիմակայություններն անցկացնել մեկ խաղով։ Կիսաեզրափակիչ երկու հանդիպումներն ու եզրափակիչը տեղի կունենան Ստամբուլում։
Եվրոպայի լիգան կվերսկսվի օգոստոսի 6-ին, Չեմպիոնների լիգան՝ օգոստոսի 8-ին։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումները դեռ չեն անցկացրել «Մանչեսթեր Սիթին» ու «Ռեալը», «Բավարիան» ու «Չելսին», «Յուվենտուսն» ու «Լիոնը» եւ «Բարսելոնան» ու «Նապոլին»։