Հայաստանի հավաքականը սկսում է մարզական հավաքը

0

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 1-ից սկսում է մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում՝ պատրաստվելով աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի առաջիկա հանդիպումներին։

Սեպտեմբերի 6-ին հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի Պորտուգալիային։ Հանդիպման մեկնարկը՝ ժամը 20։00-ին։

Սեպտեմբերի 9-ին ազգային թիմը կրկին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի Իռլանդիային։ Հանդիպման մեկնարկը՝ ժամը 20։00-ին։

Թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հավաքական է հրավիրել հետեւյալ ֆուտբոլիստներին․

Դարպասապահներ

Հենրի Ավագյան — «Փյունիկ»

Օգնյեն Չանչարևիչ — «Նոա»

Արսեն Բեգլարյան — «Ալաշկերտ»

Պաշտպաններ

Կամո Հովհաննիսյան — «Արարատ-Արմենիա» 

Ստյոպա Մկրտչյան — «Օսիեկ» (Խորվաթիա)

Էրիկ Փիլոյան — «Ուրարտու»

Էդգար Գրիգորյան — «Արարատ-Արմենիա»

Գեորգի Հարությունյան — «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա)

Նաիր Թիկնիզյան — «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա)

Սերգեյ Մուրադյան — «Նոա»

Ալբերտ Խաչումյան — «Արարատ» 

Կիսապաշտպաններ

Ժիրայր Շաղոյան — «Արարատ-Արմենիա»

Նարեկ Աղասարյան — «Որարտու»

Գոռ Մանվելյան — «Նոա»

Վահան Բիչախչյան — «Լեգիա» (Վարշավա, Լեհաստան)

Էդուարդ Սպերցյան — «Կրասնոդար» (Ռուսաստան)

Արտակ Դաշյան — «Նոա»

Էդգար Սևիկյան — «Ֆերենցվարոշ» (Հունգարիա)

Հովհաննես Հարությունյան — «Նոա»

Արթուր Սերոբյան — «Արարատ-Արմենիա» 

Դանիել Աղբալյան — «Փյունիկ»

Ուգոչուկվու Քրիստուս Իվու — «Ռուբին» (Կազան, Ռուսաստան)

Կարեն Նալբանդյան — «Ալաշկերտ» 

Հարձակվողներ

Լուկաս Սելարայան — «Ատլետիկո Բելգրանո» (Արգենտինա)

Հրանտ-Լեոն Ռանոս — «Բորուսիա Մյունխենգլադբախ» (Գերմանիա)

Նորբերտո Բրիասկո Բալեկյան — «Խիմնասիա Լա Պլատա» (Արգենտինա)

Տիգրան Բարսեղյան — «Սլովան» (Բրատիսլավա, Սլովակիա)

«Ֆարուլի» կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը չի միանա հավաքականին վնասվածքի պատճառով։

Ազգային հավաքականի մարզչական շտաբը․

Եղիշե Մելիքյան — Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։

Ստեփան Դեմիրճյան — Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահների մարզիչ։

Աղվան Այվազյան —  Հայաստանի ազգային հավաքականի  գլխավոր մարզիչի օգնական։

Ռոման Մոնարյով —  Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի օգնական։

Խավիեր Մինյանո — Հայաստանի ազգային հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ

Leave A Reply

Your email address will not be published.