Էնն Հեթուեյի «թեթև վայրէջքը» բարձրակրունկների վրա՝ «Սատանան կրում է Պրադա» ֆիլմի շարունակության նկարահանումների ժամանակ
Այս շաբաթ «Սատանան կրում է Պրադա» ֆիլմի շարունակության նկարահանումների ժամանակ Էնն Հեթուեյը ընկել է աստիճաններից, երբ նրա բարձրակրունկներից մեկը կոտրվել է։ Սակայն հնարավոր է՝ սա տեսարանի համար բեմադրված պահ է եղել, գրում է Daily Mail-ը։

Մերիլ Սթրիփը նկարահանվել է ֆիլմի բնօրինակում՝ մարմնավորելով նորաձևության խմբագիր Միրանդա Փրիստլիին, որի կերպարը ոգեշնչված է Vogue-ի՝ այժմ արդեն հեռացող ղեկավար Աննա Վինտուրից։
Ֆիլմի շարունակության մասին լուրերը տարածվեցին անցյալ հուլիսին, և կարճ ժամանակ անց հաստատվեց, որ Էնն ու Մերիլը կրկին կխաղան իրենց հայտնի դերերը։

Անցյալ շաբաթ Էնն ու Սթենլի Տուչին՝ առաջին ֆիլմից հայտնի մեկ այլ դերասան, երկրպագուներին խելագարության հասցրին, երբ նրանց տեսան հուղարկավորության տեսարանում նկարահանելիս։