Ինչպիսի՞ գործոններ կարող են խանգարել կորոնավիրուսի ախտորոշման թեստի ճշգրիտ արդյունք ստանալուն

0

Որոշ գործոններ կարող են խանգարել կորոնավիրուսի ախտորոշման թեստի ճշգրիտ արդյունք ստանալուն, պնդում է ինֆեկցիոն հիվանդությունների ախտորոշման հարցերի մասնագետ Դմիտրի Գորդեեւը (Ռուսաստան):

Մասնագետի խոսքով՝ թեստի արդյունքը կարող է ոչ ճշգրիտ լինել թեստավորմանը պատրաստելու կանոնների խախտման պատճառով, հայտնում է ՌԲԿ-ն: Արդյունքների վրա կարող են ազդել նաեւ կենսաբանական նյութը վերցնելու գործողության խախտումները: Օրինակ՝ պացիենտից նյութը սխալ վերցնելու ժամանակ զոնդի վրա կարող է հայտնվել բջիջների անբավարար քանակություն: Քսուքն անհրաժեշտ է վերցնել  կոկորդի հետին պատից, ընդգծել է մասնագետը:

Եթե «ոչ կոնտակտային» թեստերով գործողությունն անցկացնի պացիենտը, արդյունավետության նվազման հավանականություն կա:

«Սա կարող է տեղի ունենալ ինչպես բջիջներ վերցնելու համար սխալ ընտրված կետի պատճառով, այնպես էլ հազի կամ փսխելու ռեֆլեքսի պատճառով՝ կոկորդի հետին մակերեւույթի գրգռմանը բնական ռեակցիա, որը կխախտի բջիջները վերցնելու գործողությունը»,- նշել է Գորդեեւը:

Մասնագետը շեշտել է նաեւ թեստավորմանը նախապատրաստելու կարեւորությունը: Խորհուրդ է տրվում մինչեւ անալիզի հանձնումը խուսափել ուտելուց, խմելուց, ծխելուց եւ կոկորդը ողողելուց:

«Վիրուսն ախտահարում է շնչուղիների լորձաթաղանթի բջիջները: Բջիջների մեջ թափանցելով՝ այն սկսում է բազմանալ եւ վիրուսի նոր պատճենները բջիջներից դուրս են գալիս՝ կուտակվելով դրանց մակերեւույթին: Բայց լորձաթաղանթը ծածկող բջիջները՝ էպիթելային բջիջները հաճախ վերականգնվում են: Ջրի, սնունդի, թքի ավելցուկի (ծխելու հետեւանք է) հետ դրանք հայտնվում են կերակրափողում»,- նշել է մասնագետը:

Leave A Reply

Your email address will not be published.