Ընկերները տագնապ են բարձրացրել Ուսպենսկայայի դեպրեսիայի պատճառով
Դստեր հետ հերթական սկանդալից հետո Լյուբով Ուսպենսյական դեպրեսիայի մեջ է ընկել։ Երգչուհին չի ցանկանում այլեւս մեկնաբանել իրավիճակը, որը ստեղծվել է Տատյանա Պլակսինայի՝ հեռուստաալիքների թոք-շոուներմ հայտնվելուց հետո։ Հայտնի երգչուհու ընտանիքում տարաձայնությունները սկսվել են 2020թ.-ի փետրվարին, երբ դուստրը հայտնել է մոր կողմից սպառնալիքների եւ բռնության մասին։ Դրան հաջորդել է փոխադարձ մեղադրանքների շարքը։
«Լյուբան հիմա սգի մեջ է։ Նա ոչ մի կերպ չի կարողանում ուշքի գալ դստեր հետ կապված սկանդալից հետո։ Տատյանան միշտ նրա համար ամեն ինչ է եղել։ Նա չգիտի՝ ինչպես շարունակել ապրել»,- խոստովանել է Լյուբով Ուսպենսկայայի ընկերուհին։
Նրա խոսքով՝ մարդկանց շրջապատում Լյուբով Ուսպենսկայան ձգտում է ամեն կերպ պահել իրեն։ «Իրականում նա խորը դեպրեսիայի մեջ է։ Նրան հարկավոր է փրկել»,- երգչուհու ընկերուհու խոսքերը մեջբերել է «Սոբեսոդնիկ»-ը։
Տատյանա Պլակսինան մեր հետ վեճից հետո միանգամից մի քանի հարցազրույց է տվել։ Իր հանրային ելույթների համար հոնորարներ ստանալով՝ աստղի 30-ամյա դուստրը փախել է Ամերիկա։