Ասիայի ամենաճանաչված աստղերից մեկը W ամսագրի կարմիր գորգին կրել է Գրիգոր Ջաբոթյանի զգեստը
Չինացի դերասանուհի և երգչուհի Վիկտորիա Սոնգը (Սոնգ Ցյան)՝ Ասիայի ամենաճանաչված աստղերից մեկը, վերջերս W ամսագրի կարմիր գորգին աչքի է ընկել Գրիգոր Ջաբոթյանի շերտավոր և վառ կերպարով։


Chapter XII հավաքածուն դիզայների գրեթե փիլիսոփայական մտորումն է արարմանը նախորդող լռության մասին։ «Սա մի գլուխ է, որը ծնվում է մի տարածքում, որտեղ գաղափարները ձևավորվում են լռության մեջ։ Որտեղ դեղինը հայտնություն է, իսկ զարդերը կրում են ոչ թե փայլ, այլ հիշողություն», — նկարագրել է դիզայներն ինքը։


