Ֆիլիպ Կիրկորովն ու նրա ամբողջ ընտանիքը COVID-19-ի թեստ են հանձնել. մանրամասներ

0

Ֆիլիպ Կիրկորովի եւ նրա ընտանիքի անդամների՝ կորոնավիրուսի թեստի պատասխանները բացասական են։ Երգիչը հոր՝ Բեդրոս Կիրկորովի հետ պատրաստվում է մասնակցել մայիսի 9-ի տոնական համերգի ձայնագրությանը։

«Ամեն ինչ լավ է, բոլորն առողջ են, հրաշալի տրամադրություն ունեն, բոլորի թեստերի արդյունքները բացասական են։ Ես եւ Բեդրոս Կիրկորովը պատրաստվում ենք Հաղթանակի օրվա առիթով համերգին առանց հանդիսատեսի, ուր միասին կկատարենք «Алеша» երգը»,- «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է Ռուասաստանի ժողովդրական արտիստը։

Նա հիշեցրել է, որ 35 տարի առաջ հենց այս երգով է առաջին անգամ հայտնվել հեռուստատեսությունում՝ «Шире круг» հաղորդմանը։ Կիրկարովը հայտնել է, որ համերգը կկայանա մայրաքաղաքի դահլիճներից մեկում եւ հույս է հայտնել, որ մասնակիցների անվտանգությունն անհրաժեշտ ձեւով կապահովվի։


Leave A Reply

Your email address will not be published.