Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 163–ով, բուժվել է 24 մարդ. նոր մահ չունենք

0

Հայաստանում մայիսի 6-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 163 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ՝ մայիսի  6-ին հաստատվել է կորոնավիրուսի 2782 դեպք:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 26929 (վերջին մեկ օրում՝ 1084): Փաստացի այս պահին բուժվում է 1600 անձ (մեկ օրում ավելացել է 138-ով):

Վերջին տվյալներով ապաքինվել է 1135 անձ (վերջին մեկ օրում՝ 24 մարդ), 40 պացիենտ մահացել է:

Եվս 1 քաղաքացի, ում մոտ կորոնավիրուս է ախտորոշված եղել, մահացել են այլ հիվանդություններից: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 7 է:

Leave A Reply

Your email address will not be published.