Ցնցումների դեմ Պրեգաբալինի ընդունումը կապված է սրտային անբավարարության ռիսկի հետ․ JAMA
Հակացնցումային պրեգաբալին դեղամիջոցը կարող է 48%-ով բարձրացնել սրտային անբավարարության զարգացման ռիսկը։ Նման եզրակացության են եկել Կոլումբիայի համալսարանի Իրվինգի բժշկական կենտրոնի գիտնականները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են JAMA Network Open ամսագրում։
Գիտնականները վերլուծել են 246 237 տարեց հիվանդների տվյալներ, որոնք ունեցել են քրոնիկ ցավեր և կապ չեն եղել ուռուցքաբանական հիվանդությունների հետ։ Չորս տարվա ընթացքում 1470 մասնակիցներ հոսպիտալացվել են սրտային անբավարարությամբ։ Այդ վիճակում սիրտը կորցնում է արյունն արդյունավետ մղելու ունակությունը։
Հեղինակները նշել են, որ պրեգաբալին ընդունածների շրջանում՝ սրտային անբավարարության նոր դեպքերի հաճախականությունն ավելի բարձր է եղել։ Մասնավորապես, այդ խմբի յուրաքանչյուր հազար հիվանդի հաշվով տարեկան լրացուցիչ մոտ վեց հոսպիտալացում է եղել՝ համեմատած նրանց հետ, ովքեր չեն օգտագործել այդ դեղամիջոցը։ Հաշվի առնելով տարիքը, սեռը և այլ գործոններ՝ հետազոտողները պարզել են, որ պրեգաբալին ընդունողների մոտ սրտային անբավարարության զարգացման հավանականությունը բարձրանում է 1.5 անգամ։
Պրեգաբալինը լայնորեն կիրառվում է քրոնիկ նյարդային ցավերի, տագնապային խանգարումների և էպիլեպսիայի բուժման համար։ Սրտային անբավարարությունը քրոնիկ հիվանդություն է, որն առաջացնում է հևոց, հոգնածություն, այտուցներ և այլ լուրջ ախտանշաններ և հաճախ ժամանակի ընթացքում զարգանում է՝ առանց ամբողջական բուժման հնարավորության։
Հետազոտության հեղինակները շեշտում են պրեգաբալին ընդունող հիվանդների, հատկապես այլ ռիսկի գործոններ ունեցող տարեցների, սրտի վիճակի նկատմամբ ուշադիր հսկողության կարևորությունը։