Լիամ Նիսոնն առաջին անգամ տեսնում է Լաբուբուին. նրա արձագանքը մեծ տարածում է գտել համացանցում

0

73-ամյա Լիամ Նիսոնը սոցիալական ցանցերի հերոս է դարձել, երբ Fox News-ին տված հարցազրույցում նրան հարցրել են սեզոնի ամենաթրենդային խաղալիքի՝ Լաբուբուի մասին։

Դերասանին ցույց են տվել աշխարհը նվաճած մորթե հրեշի լուսանկարը և հարցրել՝ գիտի՞, արդյոք, թե դա ինչ է։ «Ես պատկերացում չունեմ։ Իսկապես, չգիտեմ»,-անկեղծորեն պատասխանել է Նիսոնը՝ գլուխը շփոթված թափ տալով։

Երբ լրագրողը պարզաբանել է, որ դա Լաբուբուն է, «Մերկ ատրճանակ» ֆիլմի աստղը պարզապես ուսերը թոթվել է. «Դե… դա ինչ-որ մորթե տիկնիկ է։ Թե՞կարող ենք սա ուտել»,-ասել է դերասանը՝ հանդիսատեսին ստիպելով ծիծաղել։

Լաբուբուն իսկական համաշխարհային երևույթ է։ Այս «սատանայական, բայց խելոք» հրեշները՝ սուր ականջներով, խորամանկ ժպիտով և սուր ատամներով, ստեղծվել են հոնկոնգցի նկարիչ Կասինգ Լանգի կողմից և արտադրվում են Pop Mart ապրանքանիշի կողմից։ Խաղալիքները հաճախ վաճառվում են «կույր» տուփերով և դառնում պայուսակների կախազարդեր։

Leave A Reply

Your email address will not be published.