Աղջիկը սելֆի անելու փորձի ժամանակ փլուզել է շատրվանը

0

Կիեւի մարզում 20-ամյա աղջիկը քրոջ հետ սելֆի անելու փորձի ժամանակ փլուզել է շատրվանը, հաղորդում է Strana.ua-ն:

Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել ավելի քան 37 000 գրիվենի չափով կոմունալ գույքը փչացնելու համար:

Ոստիկանությունը հայտնել է, որ շատրվանի վնասման մասին հայտնել են շատրվանի մոտակայքում գտնվող ՔԿԱԳ-ի աշխատողները: Համացանցում տեսանյութ է հայտնվել, որը հաստատել է իրավախախտումը:

Աղջիկը ոստիկաններին բացատրել է, որ իր քրոջ հետ ցանկացել է լուսանկարվել շատրվանի վերին հատվածում:

Խուլիգանական գործողության փաստով քրեական վարույթ է բացվել Ուկրաինայի ՔՕ 296-րդ հոդվածի 1-ին մասով: Այս պահի քննություն է ընթանում:

Leave A Reply

Your email address will not be published.