«Ամեն մարդ ապրում է այս կյանքում իր ցանած սերմերի պտուղներով». Լիլուի լողափնյա լուսանկարը

0

Երգչուհի Լիլուն նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է

Instagram-յան էջում հրապարակված կադրերն արվել են օվկիանոսի ափին։ Երգչուհին արձակել է մազերը, իսկ մեկնաբանություններում գրել է. «Ամեն մարդ ապրում է այս կյանքում իր ցանած սերմերի պտուղներով»։ Հետեւորդները համաձայնել են երգչուհու հետ ու նրան հաճոյախոսություններ գրել. «Հրաշք գեղեցկություն»։

Ավելի վաղ հրապարակված կադրում երգչուհին, որը վերջին տարիներին ԱՄՆ-ում է բնակվում, ներկայացել էր առանց շպարի։ Նա կրում էր սպորտային շապիկ, արձակել էր վարսերը։ Հրապարակմանը կից երգչուհին հետեւորդների կարծիքն էր հարցրել՝ գրելով․ «Այս ամենից հետո մարդիկ կփոխվե՞ն, թե կապրեն առաջվա պես։ Ի՞նչ եք կարծում»։

Leave A Reply

Your email address will not be published.