Արման Ծառուկյան․ UFC-ին հայտնել եմ, որ սեպտեմբերին կամ հոկտեմբերին պատրաստ կլինեմ
Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում (մինչեւ 70 կգ) UFC դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը (Հայաստան) պատմել է, թե երբ պատրաստ կլինի հաջորդ մենամարտին։
«Ես արդեն UFC-ին հայտնել եմ, որ սեպտեմբերին կամ հոկտեմբերին պատրաստ կլինեմ։ Ես լավ մարզավիճակում եմ եւ մարզվում եմ օրական երկու անգամ։ Հիմա ես առողջ եմ, եւ եթե ասեն, որ հոկտեմբերին մենամարտեմ որեւէ մեկի հետ, իսկ դեկտեմբերին՝ Տոպուրիայի հետ, ես համաձայնություն կտամ դրամ»,- Արման Ծառուկյանի խոսքը մեջբերում է MMAJunkie-ն։
28-ամյա Ծառուկյանը UFC-ում տարել է 9 հաղթանակ, կրել է 2 պարտություն։