Ֆոնսեկա. Չեմ հասկանում՝ ինչու «Ռոմային» թույլ չեն տալիս մարզվել

0

Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան իր դժգոհությունն է հայտնել, որ Իտալիայի կառավարությունը չի թույլատրել ակումբներին վերսկսել մարզումները:

«Դժվար է հասկանալ, թե ինչու են մարդկանց թույլատրում վազել, մարզվել այգիներում, սակայն ակումբներին արգելում են վերսկսել մարզումները: Չեմ հասկանում՝ ինչու մեզ թույլ չեն տալիս մարզվել մեր մարզաբազայում:

«Ռոման» ունի 3 մարզումային խաղադաշտ և կարող է ապահովել յուրաքանչյուր ֆուտբոլիստի անվտանգությունը»,- պորտուգալացի մասնագետի խոսքը փոխանցում է Football Italia-ն:

Ապրիլի 29-ին Իտալիայի սպորտի նախարար Վինչենցո Սպադաֆորան հայտարարել էր, որ երկրում ֆուտբոլային դադարեցված առաջնությունները կարող են չվերսկսվել:

Հիշեցնենք, որ Եվրոպայի բոլոր առաջատար առաջնությունները դադարեցված են կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: 

Leave A Reply

Your email address will not be published.