Մահացել է հայտնի դերասանը, որը խաղացել է «Միլիոնատերը ետնախորշից» ֆիլմում

0

53 տարեկան հասակում մահացել է հնդիկ դերասան Իրֆան Խանը, որը նկարահանվել է հոլիվուդյան ու բոլիվուդյան ֆիլմերում, հայտնում է NDTV հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով արտիստի մտերիմներին։

Խանը մահացել է հիվանդանոցում։ Մահվան պատճառը չի հաղորդվում։ Նշում է, որ 2018թ.-ին դերասանը հայտարարել է, որ իր մոտ նեյրոէնդոկրին ուռուցք է ախտորոշվել, եւ ինքը բուժում է անցել Լոնդոնում։

Դերասանն ակտիվորեն նկարահանվում էր Բոլիվուդում, ինչպես նաեւ արեւմյան շատ ժապավեններում։

Խանը հայտնիություն է ձեռք բերել «Սալամ, Բոմբեյ» ֆիլմում դերակատարման շնորհիվ։ Նրա մասնակցությամբ ամենահայտնի ժապավեններից են «Մարտիկ», «Միլիոնատերը ետնախորշից», «Նյու Յորք, ես սիրում եմ քեզ», «Փիի կյանքը», «Նոր սարդ մարդը», «Ինֆերնո» (2016) եւ այլն։

Leave A Reply

Your email address will not be published.