Քանյե Ուեսթի կինը կրկին պայթեցրեց Ինստագրամը. Բիանկա Ցենսորին՝ գերսեքսուալ բոդիով
Բիանկա Սենսորին կրկին հիշեցրեց իրեն Ինստագրամում՝ կիսվելով անկեղծ լուսանկարով, որը, անկասկած, աննկատ չմնաց իր գրեթե 500,000 լսարանի կողմից։

30-ամյա ավստրալուհին ցուցադրեց իր կազմվածքը խորը դեկոլտեով կիպ արծաթափայլ բոդիով։ Կերպարը լրացրեցին սպիտակ գուլպաները։ Դիմահարդարումն անթերի է՝ անփայլ մաշկ, շրթունքների և աչքերի շեշտադրում՝ լիակատար շքեղություն։

Երկրպագուները նաև նկատեցին, որ Ցենսորիի արխիվային լուսանկարահանումները կրկին հայտնվել են առցանց, որտեղ նա նույնպես չի ամաչում ցուցադրել իր կազմվածքը։


Իսկ դրանից առաջ՝ հուլիսին, նա արդեն Ինստագրամում կիսվել էր սպիտակ ներքնազգեստով համարձակ լուսանկարներով։