Ծառուկյան․ Տոպուրիայի դեմ մենամարտս առավելագույն հավանական է

0

Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը (Հայաստան) մեկնաբանել է լուրերը, թե առաջիկայում տիտղոսային մենամարտ է անցկացնելու չեմպիոն Իլիյա Տոպուրիայի (Իսպանիա) հետ։

«Տոպուրիայի դեմ մենամարտս առավելագույն հավանական է, քանի որ ես առաջին հավակնորդն եմ։ Բայց UFC-ն ինչ ցանկանա, այն էլ կանի։ Եթե տիտղոսի համար էլ չմենամարտեմ, այս տարի մեկ մենամարտ կունենամ։ Եթե բոլորին հաղթեմ, նրանք ստիպված կլինեն ինձ տրամադրել տիտղոսային մենամարտ։

Կարծում եմ հավանականությունը 70 տոկոս է, որ ես կմենամարտեմ տիտղոսի համար Տոպուրիայի հետ»,- ասել է Ծառուկյանը «Камил Гаджиев» յութուբյան ալիքում։

Սպասվում է, որ Ծառուկյանի եւ Տոպուրիայի մենամարտը տեղի կունենա դեկտեմբերին։

Ծառուկյանը MMA-ում անցկացրած 25 մենամարտում տարել է 22 հաղթանակ, Տոպուրիան՝  17 մենամարտում նույնքան հաղթանակ։

Leave A Reply

Your email address will not be published.