«Գեղեցկուհի». Մարիամ Ալեքսանյանի լուսանկարը
Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին բաց գույնի հագուստ է կրում եւ արձակել է մազերը։ Մարիամը նախապատվություն է տվել արտահայտիչ շպարին, կերպարն ամբողջացրել աքսեսուարով՝ թեւնոց։ Մեկնաբանություններում դերասանուհին հետեւորդներին հարցրել է, թե որն է նրանց երազանքների երկիրը ճանապարհորդելու համար։ Հետեւորդները չեն մոռացել հաճոյախոսություններ գրել նրան. «Գեղեցկուհի»:
Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին սպիտակ վերնաշապիկ էր կրում։ Նա հավաքել էր մազերն ու նախապատվություն տվել գեղեցիկ շպարին։ Մարիամը լուսանկարի մեկնաբանություններում սրտիկի տեսքով էմոջի էր օգտագործել, իսկ հետեւորդները շտապել էին հաճոյախոսություններ գրել նրան. «Նրբություն», «գեղեցկուհի»։