Մրայա Քերին թույլ չի տալիս իրեն ծերանալ  

0

Մրայա Քերին զարդարել է Harper’s Bazaar UK-ի վերջին համարի շապիկը և ևս մեկ անգամ հիշեցրել աշխարհին, որ տարիքը նրա համար պարզապես պայմանականություն է։ 56-ամյա փոփ դիվան ասել է, որ «թույլ չի տալիս իրեն ծերանալ» և «չի ընդունում ժամանակի գոյությունը»՝ ակնարկելով, որ իր նոր երգերից մեկը նվիրված է տարիքի այս ընկալմանը։

«Ես չգիտեմ, թե ինչ է ժամանակը։ Ես չգիտեմ թվերը։ Ես նույնիսկ նոր երգ ունեմ, որը սկսվում է այս տողով», — նշել է երգչուհին պարբերականին տված հարցազրույցում։

Harper’s Bazaar-ի համար լուսանկարահանման ժամանակ երգչուհին կեցվածք է ընդունել սև մինի զգեստով և խիստ կոստյումով՝ սպիտակ վերնաշապիկով։ Երկրպագուները նշել են, որ Մրայան գրեթե չի փոխվել 90-ականներից ի վեր։

Աստղը մեկ անգամ չէ, որ ներկայացրել է իր գեղեցկության գաղտնիքները։ Դրանց թվում են ծխելը թողնելը, դեմքի միայն «լավ կողմից» լուսանկարելը և վերևի լուսավորության նկատմամբ կատեգորիկ հակակրանքը։

Մարայանը խոստովանում է, որ նույնիսկ արևի լույսը ընդունելի է միայն մայրամուտին՝ այն էլ զգուշությամբ։ Նա նաև սիրում է կատակել իր «վատ կողմի» մասին և նույնիսկ լուսանկար է հրապարակել Instagram-ում՝ հետևյալ մակագրությամբ. «Նոր տարի, նոր սկիզբ… իմ վատ կողմը»։

Քերիին նաև վերագրում են ոչ ավանդական պրոցեդուրաների, այդ թվում՝ կաթնային լոգանքների նկատմամբ սերը։ The Guardian-ին տված հարցազրույցում նա հաստատել է. «Այո, ես երբեմն կաթնային լոգանքներ եմ ընդունում։ Սառը կաթ։ Բայց չեմ ուզում բացահայտել բոլոր գաղտնիքները…»։

Leave A Reply

Your email address will not be published.