Օզի Օսբորնը՝ սեփական մահվան մասին. «Իմ հուղարկավորությունը պետք է զվարճալի անցնի, ոչ թե տխուր»

0

Լեգենդար ռոքեր Օզի Օսբորնը, որը կյանքից հեռացավ հուլիսի 22-ին՝ 76 տարեկանում, դեռևս 2011-ին հումորով անդրադարձել է իր մահվանը և նույնիսկ կիսվել իր սեփական հուղարկավորության գաղափարներով:

««The Times»-ի Dr. Ozzy Osbourne սյունակի համար երաժշտին հարցրել էին՝ արդյոք պե՞տք է նախապես պլանավորել սեփական հուղարկավորությունը, թե՞ դա չափազանց մռայլ կլինի։ Օզին, ինչպես միշտ, պատասխանել էր իրեն բնորոշ ոճով. «Ինձ համար միևնույն է, թե ինչ են նվագելու իմ հուղարկավորությանը, նույնիսկ Ջասթին Բիբերի, Սյուզան Բոյլի և We Are the Diddymen-ի միքսերը, եթե դա մարդկանց կերջանկացնի»,-ասել է նա։
«Բայց ես ուզում եմ, որ դա լինի տոնակատարություն, այլ ոչ թե սուգ։ Եվ այո, մի փոքր կատակ՝ ինչո՞ւ ոչ։ Օրինակ՝ դագաղից թակոցի ձայներ լսվեն կամ տեսանյութ լինի, որտեղ ես բժշկից երկրորդ կարծիք եմ խնդրում «մահվան» ախտորոշման վերաբերյալ»։

Երաժիշտը պնդում էր, որ հուղարկավորությունը հնարավորություն է «շնորհակալություն» ասելու և վատ բաների համար լաց չլինելու։ «Մի փոքր պլանավորումը ճիշտ բան է, որ կարող ես անել ընտանիքիդ համար։ Այս աշխարհում բավականաչափ տառապանք կա, և եթե լավ կյանք ես ունեցել, հատկապես, եթե ռոք աստղ ես, ապա դրա համար պետք է շնորհակալ լինել»։

2022 թվականին PEOPLE-ին տված իր վերջին հարցազրույցում, երբ նա 73 տարեկան էր, երաժիշտն ընդգծել էր, որ չի պատրաստվում «հանձնվել». «Ինչո՞ւ պետք է հանձնվեմ։ Մարդիկ դեռ ուզում են լսել իմ երգերը և գալ իմ համերգներին։ Սա է իմ մոտիվացիան»։

Երբ Օզիին հարցրել են իր թողած ժառանգության մասին, նա պարզապես պատասխանել է.

«Գոյատևումը իմ ժառանգությունն է։ Երբեք մի հանձնվեք։ Եթե ​​ունեք կիրք, գտեք միջոց այն հետապնդելու համար՝ անկախ ամեն ինչից»։

Այս ոգով էլ  Օսբորնն ապրեց իր կյանքը՝ պայծառ, բարձր և ճշմարիտ։

Leave A Reply

Your email address will not be published.