«Ռոմայի» բրազիլացի նորեկը

0

21-ամյա բրազիլացի Ուեսլի Ֆրանսը բրազիլական «Ֆլամենգոյից» տեղափոխվեց «Ռոմա», հաղորդում է իտալական թիմի կայքը։ Նա 5 տարվա պայմանագիր է կնքել մայրաքաղաքային ակումբի հետ։

Ոչ պաշտոնական տվյալներով՝ տրանսֆերի գումարը կազմել է 25 միլիոն եվրո։ Նախատեսված է նաեւ 5 միլիոն եվրո բոնուս։

Բրազիլիայի ընթացիկ առաջնությունում Ուեսլի Ֆրանսը մասնակցել է 11 հանդիպման, խփել է 1 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

Ուեսլի Ֆրանսն այս տարի է նորամուտը նշել Բրազիլիայի ազգային հավաքականում՝ մասնակցելով Կոլումբիայի թիմի դեմ հանդիպմանը (2:1)։

Leave A Reply

Your email address will not be published.