«Շքեղ». Իրինա Շեյքը լուսանկար է հրապարակել, որում 14 տարեկան է
Ինքնամեկուսացման ընթացքում աստղերը թույլ չեն տալիս ձանձրանալ ոչ իրենց, ոչ հետեւորդներին։ 34-ամյա մոդել Իրինա Շեյքը եւս որոշել է ետ չմնալ։
Աստղն Instagram-ում լուսանկար է հրապարակել, որում 14 տարեկան է։ Իրինան լուսանկարվել է շատրվանի ֆոնին եւ 2000-ականների ոճի հագուստ է կրում՝ տոպ եւ ցածր գոտիով տաբատ։
Իրինան չի ներկայացրել լուսանկարի պատմությունն ու չի նշել, թե որտեղ է այն արվել, այլ պարզապես նշել է տարիքը։ Սակայն առանց մանրամասների էլ լուսանկարն առաջ է բերել օգտատերերի արձագանքը։ Հետեւորդներից մեկը կարոտով պատմել է, որ նույնպիսի տոպ է կրել, ինչպես մոդելը, որ արդեն այդ ժամանակ էլ կարելի էր նկատել, որ Իրինան պոդիումի ապագա աստղ է լինելու։
«Շքեղ», «ոճային բոլոր ժամանակներում», «գեղեցիկ, պատանի Իրինա», «ոչ թե աղջիկ, այլ երազանք»,- մեկնաբանություններում գրել են նրանք։