Իրինա Թովմասյանը՝ աղջկա հաջողությունների ու նոր ծրագրերի մասին.լուսանկարներ

0

Պատանի երգչուհի Մեգին մայրիկի` «Միսս Հայաստան 2000» Իրինա Թովմասյանի հետ մեկնել էր Մալթա` մասնակցելու «Arpeggio» երգիչների միջազգային մրցույթին։ Մեգին զբաղեցրել է 2–րդ տեղը, ինչպես նաև արժանացել հատուկ մրցանակի «Best Interpretation» անվանակարգում։

Մրցույթին մասնակցության մանրամասները Public.am-ին պատմել է Իրինան:

«Հայաստանից միայն Մեգին էր մասնակցում մրցույթին, կային երկրներ, որոնք ունեին մի քանի ներկայացուցիչ։ Ընդհանուր առմամբ, պայքարի մեջ էր մոտ 100 պատանի երգիչ։ Առաջին մրցութային օրվա արդյունքներով Մեգին ընդգրկվել է լավագույն 20–ի մեջ և անցել հաջորդ փուլ։ Արդեն մրցանակների հանձնման օրը ժյուրիի գնահատականներով արժանացել է 2–րդ մրցանակին։ Մրցույթի «Գրան պրիին» արժանացել է Ֆիլիպինների ներկայացուցիչը, առաջին տեղը զբաղեցրել է Մալթայի ներկայացուցիչը։Քանի որ Հայաստանի միակ ներկայացուցիչը Մեգին էր, մեզ համար առավել պարտավորեցնող էր։ Մեգին երգեց 3 օր։ Առաջին 2 օրերն առավել պատասխանատու ու լարված էին, քանի որ կարևոր ու որոշիչ էին։ Մասնակիցները շատ էին ու բավականին ուժեղ, բայց թե՛ իր բեմական կեցվածքը, թե՛ կատարումը հավանության արժանացավ»,– ասաց Իրինան ու հավելեց, որ սա միջազգային մրցույթի մասնակցելու Մեգիի առաջին փորձը չէ, սակայն ամենալուրջն էր,– Վրաստանում կայացած միջազգային մրցույթների ժամանակ ևս Մեգին մրցանակային տեղեր էր զբաղեցրել, բայց այդ մրցույթները շատ թեթև էին այս մեկի համեմատ։ Սա լրիվ այլ որակ էր կազմակերպվածության, մասնակիցների ուժեղության տեսանկյունից։ Շատ ուրախ ենք, որ մրցանակներով և նոր հրավերներով ենք վերադառնում Հայաստան:

Իրինայի խոսքով` չնայած լարվածությանը, Մեգին հաճույք է ստացել մրցույթին մասնակցությունից։ Բացի մրցանակի արժանանալը պատանի երգչուհին նաև նոր հրավերներ է ստացել։

-Մեգին մայրիկի և մորաքրոջ նման գեղեցկուհի, հնարավո՞ր է գա մի օր ևՄեգին որոշի մասնակցել գեղեցկության մրցույթի։ Ինչպե՞ս կվերաբերվեք  այդ փաստին:

Քանի որ արդեն իսկ ավելի վաղ տարիքում մասնակցել է գեղեցկության 3 մրցույթի ու արժանացել է 1 մրցանակներին մի տեսակ հավեսը հանել է, բայց ես միայն ուրախ կլինեմ եթե հետագայում որոշի մասնակցել , ուղղակի մեզ մոտ արդեն այս մրցույթները դարձել են ծաղրանքի մի տեսակ՝կազմակերպվածությունների պատճառով մի քանի նման մրցույթներ են անց կացվում մասնակիցները այնքան էլ ճիշտ չեն ընտրվում ։ Եթե փոխվեր ինչ որ բան ապա այո կուզեի:

-Մեգիի ապագա պլանները:

Մեգին բազմաթիվ պլաններ ունի շատ տարբեր երգի ասպարեզում նոր երգեր տեսահոլովակներ, դրսի շուկայի հետ աշխատանքներ և միջազգային մրցույթներ, սա միայն երգը կա նաև ուսման նպատակներ և այլն:
Public.am

 

Leave A Reply

Your email address will not be published.