Պաբլո Տորեն հեռացավ «Բարսելոնայից»
22-ամյա իսպանացի կիսապաշտպան Պաբլո Տորեն «Բարսելոնայից» տեղափոխվեց «Մալյորկա»։ Կատալոնական ակումբը ֆուտբոլիստի հաջորդ տրանսֆերի գումարից կստանա տոկոսներ, կունենա նրան գնելու առաջնահերթային իրավունք, հաղորդում է «Բարսելոնայի» կայքը։
Պաբլո Տորեն 2022թ․ ամռանն էր միացել «Բարսելոնային»՝ 27 խաղում խփելով 5 գոլ, կատարելով 4 գոլային փոխանցում։ 2023-2024 թվականներին նա վարձակալությամբ հանդես է եկել «Ժիրոնայում»։
Պաբլո Տորեն Իսպանիայի մինչեւ 21 տարեկանների հավաքականում մասնակցել է 20 հանդիպման։