«Սա պարզապես համերգ չէ, սա աղոթք է». Անդրեա Բոչելին կերգի Միլանի դատարկ տաճարում
Իտալացի օպերային երգիչ Անդրեա Բոչելին Սուրբ Զատիկին համերգ կունենա Միլանի դատարակ տաճարում․ Facebook-յան էջում հայտնել է քաղաքապետ Ջուզեպե Սալան։ Պաշտոնյան պարզաբանել է, որ ապրիլի 12-ին կաթոլիկական աշխարհը կնշի տոնը, անկախ նրանից, որ երկրում կարանտինային միջոցառումները երկարացվել են մինչեւ ապրիլի 13-ը։
«Ես հրավերք եմ ստացել Սուրբ եկեղեցու ղեկավարներից եւ Միլանի քաղաքապետից, եւ իհարկե, համաձայնել եմ։ Շատ երջանիկ եմ այդ հնարավորության համար, քանի որ դա պարզապես ներկայացում չէ, պարզապես համերգ չէ։ Դա աղոթք է։ Եվ ես կուզենայի մտածել, որ բոլոր լսողները կկարողանան աղոթել ինձ հետ»,- նշել է Բոչելին։
Բոչելիին կընկերակցի հայտնի երգեհոնահար Էմանուելե Վիանելին։ Ձայնի եւ երգեհոնի համար հատուկ գործիքավորված ստեղծագործությունները կներառեն «Ավե Մարիան» եւ «Սանտա Մարիան»՝ ոգեշնչվող հոգեւեոր երաժշտություն, որը կարծես նախատեսված է կատարելու համար այն օրը, որը խորհրդանշում է կյանքի թարմացումը։
YouTube-ում ուղիղ հեռարձակումը կսկսվի եվրոպական ժամանակով ժամը 1-ին։
Հայտնի է նաեւ, որ Անդրեա Բոչելիի ֆոնդը (The Andrea Bocelli Foundation, ABF) սկսել է միջոցներ հավաքել՝ գործիքների եւ սարքավորումների գնման հարցում հիվանդանոցներին օգնելու համար, որոնք անհրաժեշտ են բժշկական անձնակազմի համար։