Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 1.5 միլիոնին. worldometers.info 8 ապրիլի, 2020 10:45

0

Աշխարհում կորոնավիրուսով վարակված է արդեն 1 432 373 մարդ, իսկ COVID-19-ի հետեւանքով զոհերի թիվը հասել է 82 114-ի: Ըստ worldometers.info/coronavirus/-ի տվյալների՝ առողջացել է 302 288 պացիենտ, 1 047 971-ը դեռեւս բուժում է ստանում, ընդ որում՝ նրանցից 47 916-ի վիճակը գնահատվում է որպես ծանր կամ կրիտիկական:

Կորոնավիրուս է հայտնաբերվել աշխարհի 209 երկրում: Ինչպես նախկինում, ամենամեծ թվով վարակակիրները ԱՄՆ-ում են՝ 400 540, ընդ որում՝ 205 նոր դեպք է գրանցվել վերջին մեկ օրում: Նույն ժամանակահատվածում այստեղ COVID-19-ի հետեւանքով մահացել է 16 մարդ, իսկ զոհերի ընդհանուր թիվը հասել է 12 857-ի:

Իսպանիայում գրանցվել է կորոնավիրուսի 141 942 եւ մահվան 14 045 դեպք, իսկ Իտալիայում՝ վարակման 135 586 դեպք եւ 17 127 մահվան ելք:

Հայաստանում վերջին տվյալներով կորոնավիրուսային վարակի 28 նոր դեպք է գրանցվել: Ընդհանուր առմամբ՝ ապրիլի 7-ին հաստատվել է կորոնավիրուսի 881 դեպք: Բացասական արդյունք է արձանագրվել 4571 թեստավորման դեպքում: Փաստացի այս պահին բուժվում է 758 անձ:

Վերջին տվյալներով ապաքինվել է 114 անձ, 9 պացիենտ մահացել է:

Leave A Reply

Your email address will not be published.