Քանթրի կատարող Ջոն Փրայնը մահացել է կորոնավիրուսի բարդություններից. Rolling Stone
74 տարեկան հասակում նոր տիպի կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բարդություններից մահացել է ամերիկացի հեղինակ եւ երգերի կատարող Ջոն Փրայնը, հայտնում է Rolling Stone-ը՝ վկայակոչելով արտիստի ընտանիքը։
Պարբերականի տվյալներով՝ Փրայնի մոտ կորոնավիրուսային վարակը հայտնաբերվել է մարտի 17-ին՝ Եվրոպայում շրջագայությունից վերադառնակուց հետո, իսկ մարտի 26-ին արտիստը ծանր վիճակով հոսպիտալացվել է։
Ջոն Փրայնը քանթրի եւ ֆոլկ երաժշտության աստղ էր, երկու անգամ դարձել էր «Grammy»-ի դափնեկիր՝ «Ժամանակակից լավագույն ֆոլկ ալբոմ» անվանակարգում, իսկ 2015թ.-ին ներառվել էր «Grammy»-ի փառքի դահլիճում: