«Ոսկե ծիրանն» այս տարի «փոթորկոտ» է լինելու

0

«Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնը այս տարի կմեկնարկի հուլիսի 8-ին: Կազմակերպւչները խոստանում են՝ մայրաքաղաքի մշակութային կյանքը կակտիվանա սպասված ու նշանավոր իրադարձությամբ:

ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը նշեց, որ միշտ հետևել է Երևանում տեղի ունեցած   «Ոսկե ծիրան» փառատոնին և ուրախ է, որ այն շարունակվելու է:

«Շատ ողջունելի է նախաձեռնությունը, շնորհակալ եմ Ձեր նվիրումով աշխատանքի համար: 15 խորագրով ազդագրերը կներկայացնեն փառատոնի պատմությունը, ինչպես նաև ձեքբերումները: Համոզված եմ, որ ինչպես յուրաքանչյուր տարի այս տարի նույնպես հաճույքով դիտելու ենք և փորձելու ենք հնարավորինս շատ ֆիլմերի դիտումների մասնակցել»,-նշեց նախարարը:

 

Փառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանը մտադրվել էր խոսքը սկսել խնդիրների մասին բարձրաձայնելով, սակայն նախարարի գեղեցիկ խոսքը մտափոխեց նրան:

«Այս տարի փառատոնն առանձնակի կարևորություն ունի, քանի որ այն հոբելյանական է: 15 տարվա ընթացքում մեր առաքելությունն իրագործելու ճանապարհին, մենք հավատարիմ ենք մնացել փառատոնի որդեգրած ՝ «Մշակույթների և քաղաքականությունների խաչմերուկ» կրգախոսին: «Ոսկե ծիրանն» այսօր տարածաշրջանի միջազգային մշակութային  կարևորագույն փառատոններից է »,-նկատեց Խաչատրյանը:

«Փառատոնն իրականացնում էմի առաքելություն, որը դաստիարակչական, ուսուցողական և կրթական է: Տարեցտարի մենք տեսնում ենք, թե ինչքան երիտասարդներ են հետաքրքրված փառատոնով և կինոարվեստով, որը մեր երկրի համար շատ լկարևոր է»,-հավելեց   կինոփառատոնի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի  գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Փառատոնի հիմնադիր Միքայել Ստամբոլցյանն էլ ներկայացրեց  փառատոնի խաղարկային և վավերագրական միջազգային մրցութային շրագրերի ժյուրիի կազմը:

Խաղարկային ֆիլմերի ժյուրին այս տարի կնախագահի կրկնակի օսկարակիր, Կաննի միջազգային կինոփառատոնի մրցանակակիր Ասղար Ֆարհադին(Իրան), իսկ վավերագրականինը՝ վավերագրական կինոյի նշանավոր կինոռեժիսոր Ճաո Լյանը(Չինաստան):

Կազմակերպիչները նաև նշեցին, որ հյուրերի  ցավկով «փոթորիկ» է սպասվում:

Public.am-ի այն հարցին, թե ինչ անակնկալներ են սպասվում փառատոնի շրջանակներում, Հարություն Խաչատրյանը պատասխանեց, որ անակնկալների մասին կխոսեն վերջին հանդիպման ժամանակ:

Public.am

Leave A Reply

Your email address will not be published.